Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գարշահոտ, կեղտաջրեր Էրեբունիում․ «առավոտից էս վիճակն ա, դեռ ոչ մեկ չի եկել սարքելու»

Blog Image

Էրեբունի վարչական շրջանում առավոտն այնքան էլ լավ չի սկսվել. գարշահոտ, կեղտաջրեր, վրդովված քաղաքացիներ ու վարորդներ։

MediaHub-ը ահազանգ է ստացել, ըստ որի «Էրեբունի» հիվանդանոցի դիմաց Տիտոգրադյան փողոցը ջրով է պատված, ինչը անհարմարություն է պատճառում և՛քաղաքացիներին, և՛  վարորդներին։

«Սաղ փողոցը ջուր ա, ավտոն քշել չի լինում։ Սենց շաբաթ օրով ուզում էին մի տեղ գնալ, արի ու տես, սաղ ավտոս կեղտոտվել ա ու չհաշված էս հոտը»,- մեզ հետ զրույցում զայրացած պատմեց վարորդը։

Տեղի բնակիչներից էլ պատմում են, որ տները գարշահոտով են լցված։ «Առավոտից էս վիճակն ա, դեռ ոչ մեկ չի եկել սարքելու, սենց ոնց կլինի, ամեն օր մի բան լինում ա, հասկացանք՝ ինչքա՞ն կարելի ա։ Երեխու հետ ուզում էի խանութ գնալ, բայց տենց անցնել չի լինի, հատկապես երեխու հետ»,- նշեց տեղի բնակիչներից մեկը։

MediaHub-ի հետ զրույցում «Վեոլիա ջուր» ընկերության լրատվական բաժնից տեղեկացրին, որ վթար է եղել, արդեն կանչը կա, աշխատակիցները մոտենալու են խնդիրը կարգավորելու համար։

Էմմա Մարտիրոսյան

Send