Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին․ Թաթոյան

Blog Image

Իմ ընկերների հետ ես գնում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածին:

Մայր Աթոռի տարածք, Վեհարան դիմակավորված ծառայողների ներխուժումը, հոգևորականներին քաշքշելը Հայոց Եկեղեցու, մեր նվիրական արժեքների, մեր դարավոր սրբավայրերի պղծում է:

Իշխանությունը հրահրել է խիստ վտանգավոր գործընթացներ, որոնք քայքայում են մեր պետականության հիմքերը, մեր ինքնության հենասյուները:

Իր իշխանությունը պահելու մոլուցքով տարված` Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն է ծառայեցնում իրավապահ համակարգը, քանդում է իրավունքն ու ժողովրդավարությունը` վերածելով երկիրը բռնապետության: Լարվածության մեջ է պահում երկիրը, մարդկանց թշնամացնում է իրար հետ, լկտի բառապաշարով է խոսում Հայոց Եկեղեցու և նվիրական մեր մյուս արժեքների մասին:

Տեղի ունեցողը նվեր է ադրբեջանական իշխանության զավթողական ծրագրերի համար:

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Send