Իմբիր
Իմբիրի օգտակար միացությունները նվազեցնում են փորափքանքը, թեթևացնում սրտխառնոցը, հեռացնում դիարեան և կերակրափողի սպազմը: Մի կտոր իմբիր ավելացրեք թեյին կամ ուղղակի այն դանդաղ ծամեք:
Անանուխ
Այս թարմացնող խոտաբույսը ևս մեկ միջոց է որովայնի ցավերի դեպքում: Անանուխի եթերայուղերը հանգստացնում են մարսողական ուղին, օգնում թեթևացնել ցավային ախտանշանները: Այն հեռացնում է փորափքանքը, լավացնում լեղու հոսքը:
Խոտաբույսերով թեյ
Խոտաբույսերով տաք թեյի մեկ բաժակը հանգստացնում է ոչ միայն նյարդերը, այլ նաև ստամոքսի խանգարումները: Օրինակ երիցուկը, որն ունի հանգստացնող և հակաբորբոքային աղդեցություն, թուլացնում է մարսողական ուղու վերին հատվածները, նվազեցնում սպազմը:
Յոգուրտ
Ընդհանրապես կաթնամթերքը այնքան էլ լավ ընտրություն չէ, երբ ունեք տնքացող ցավեր որովայնում: Սակայն յոգուրտը կորղ է օգնել այլ խնդիրների դեպքում կապված մարսողության հետ: Օգտակար բակտերիաների պարունակության շնորհիվ, յոգուրտը պահպանում է միկրոֆլորան աղիքներում, ամրացնում իմուն համակարգը:
Չրեր
Սև սալորը, չամիչը, բալը հարուստ են բջջանյութով և ունեն թուլացնող ազդեցություն: Եթե Ձեզ անհանգստացնում են ցավերը պայմանավորված փորկապություններով, ապա չրեր կերեք: Ավելի մեծ ազդեցություն ստանալու համար դրանք ջրի մեջ թրջեք:
Կրեկեր կամ չորահաց
Փսխման, սրտխառնոցի կամ ստամոքսի խանգարումների ժամանակ Ձեր սննդակարգը չոր կրեկերներն են կամ չորահացը, շիլաները պատրաստված ջրի վրա, խոտաբույսերով թեյերը կամ բրնձի եփուկը: Այսպիսի սնունդը հանգստացնում է ստամոքսը, դուրս
բերում վնասակար նյութերը: