Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան, Ոփյան, Չարենցի, Ս․Ավետիսյան, Առափնյա փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցի և հարակից փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Աշնակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։