Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՔՊ-ն զբաղված է պոպուլիզմով, ոչ մի ռեալ խնդիր նրանց օրոք չի լուծվել․ Արթուր Վանեցյան

Blog Image

Շատ մարդիկ տարբերակներ են ման գալիս Հայաստանը լքելու՝ ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ։ Դա լրջագույն սպառնալիք է մեր հայրենիքի ապագայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Արտագաղթն ու դեմոգրաֆիկ խնդիրները՝ ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիքներն են, որոնց լուծման համար գործող իշխանություններն ոչինչ չեն անում։ 

ՀՀ քաղաքացիները՝ երիտասարդությունը, հայոց գենոֆոնդը պետք է իր ապագան կապի հայրենիքի հետ՝հ այրենի հողում կառուցի ընտանիք, ունենա երեխաներ, որոնք 18 տարի անց համալրելու են հայոց բանակն ու պաշտպանեն ՀՀ սահմանները։

ՔՊ-ն զբաղված է պոպուլիզմով՝ ոչ մի ռեալ խնդիր նրանց օրոք չի լուծվել և ելնելով նրանց ինտելեկտուալ մակարդակից և քաղաքական կամքից՝ չի էլ կարող լուծվել։

Ազգային անվտանգության բաղադրիչներից են արտագաղթի կանխումն ու ներգաղթի կազմակերպումը՝ Հայաստան-Սփյուռք կապերի խորացման տեսքով, ինչպես նաև դեմոգրաֆիկ ծրագրերի կյանքի կոչումը՝ ծնելիության աճը, մահացության և արտագաղթի նվազումն ու առողջապահական հարցերի համակարգային լուծումը։

Send