Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է անձնակազմը։
«Այսօր, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին, Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Սու-30 ինքնաթիռ։ Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է», - ասվում է հայտարարության մեջ։
