Երեկ բուռն քննարկումների առարկա դարձավ Արզնիում տեղի ունեցած ծեծկռտուքն ու կրակոցներով միջադեպը: Գրել էինք, որ «Avenue Arzni» հյուրատանը Արզնիի համայքապետի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել, որի հետևանքով կան վիրավոր և բերման ենթարկված անձինք։
MediaHub-ը գրել էր, որ բերման էին ենթարկվել Արզնու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյա Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:
Քիչ առաջ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեզ տեղեկացրեց, որ Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, ում երեկ ձերբակալել էին, այսօր ազատ է արձակվել:
Մարիաննա Արամյան