Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ Զովունի գյուղում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ

Blog Image
Այսօր՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Իսահակ Գալստյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի օրվա պատասխանատու Վահե Գիկոլյանի գլխավորությամբ։Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։ Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Send