Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

«Չուլանացում» օպերացիայի յոթամսյա խճանկարը

Մայիսի 29-ի Կառավարության նիստին  Փաշինյանը հայտարարեց. «Մեր եկեղեցիները չուլանացված են»։ 

Իշխանական ամբողջ համակարգը պաշտպանեց եկեղեցիների «չուլանացման» փաշինյանական դիրքորոշումը, ու այդ պահից սկսած՝ Մայր Աթոռի համար ամեն ինչ պարզ էր՝ Հայաստանում Հայ եկեղեցու դեմ սկսվել է համակարգված, պետական արշավ, հալածանք, բռնաճնշում։  

Փաշինյանի ամենօրյա գրառումները դարձան հասարակության սնուցման կաթիլային եղանակը։ Նրան միացավ Աննա Հակոբյանն իր գրառումներով։ 

Փաշինյանին ու նրա կնոջն Ադրբեջանից միացավ  Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, որը նախ հայտարարեց՝ Գարեգին կաթողիկոսը քաղաքականությամբ է զբաղվում։  

Փաշինյանն էլ Երևանից հայտարարեց՝ հայ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում։ 

Հետո Փաշազադեն ավելի ագրեսիվ դարձավ, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Ժնևում ու Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանդիպումներին ներկայացրեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, Արցախում  հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանման  խնդիրները։ 

Փաշազադեն ծանր էր տարել այդ փաստը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին բողոքել էր, թե  Ադրբեջանի տարածքի վրա  Արցախ անունով վարչական միավոր չկա, կոչ էր արել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու իբր սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը։ 

Պատահական զուգադիպությո՞ւն էր Փաշազադեի ու Փաշինյանի համաժամանակյա գրոհը Գարեգին Երկրորդի դեմ։ 

Ընդ որում՝ Փաշինյանի նպատակը նաև հայ հանրության շրջանում համախոհների բանակ ձևավորելն է ու Վեհափառին Վեհարանից արտաքսելը։ 

Իշխանությունների ու Փաշազադեի գրոհից 7 ամիս անց Հայ եկեղեցին շարունակում է պայքարը ներքին ու արտաքին թշնամիների դեմ։ Եկեղեցու դեմ հալածանքների հետևանքով չորս Սրբազաններ կալանավորված են։ Կաթողիկոսին Էջմիածնից հեռացնելու՝ փաշինյանական «անցնցում» գործողությունը չի իրականացվել։

Send