Սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի 19 հասցեի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապա ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և խուլիգանություն կատարած անձինք Երևանի բնակիչներ 43-ամյա Նարեկ Գ.-ն է և 45-ամյա Արթուր Հ.-ն:
Ժամերի ընթացքում նշված անձինք քրեական և համայնքային ոստիկանների կողմից Կոմիտասի պողոտայում հայտնաբերվում, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Երևանի քրեական վարչություն:
Տեղում Ն. Գրիգորյանի մոտ հայտնաբերվում է ատրճանակ, որի փամփշտատուփում լինում է մի քանի փամփուշտ, իսկ արդեն փաստերի ճնշման տակ նա հայտնում է, որ Ադոնցի փողոցում առանց որևէ մեկի հետ վիճաբանելու, գինովցած լինելով, ինքը կրակոց է արձակել: