Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր․ Արմավիրի թեմի առաջնորդ

Blog Image

Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ՝ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։

Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։

Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը։

Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյան

Send