Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 12-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Քրիստափորի, Խորենացու, Տ.Մեծի և Գլինկայի փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։