Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արարատում, բախվել են «Dodge» ու «Howo» բեռնատար, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արման Հ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ս.-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը: 

Բախման հետևանքով «Dodge»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Dodge»-ի ուղևորը տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: 


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send