Նախօրեին ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Վարույթը նախաեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:
Վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։