Սեպտեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած գործադուլների պատճառով Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է, հայտնել է պաշտոնական կայքը։
Աշտարակի առջևի հրապարակը բաց կլինի։
«Սեպտեմբերի 18-ի համազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ է, բայց դրա առջևի հրապարակը բաց կլինի մինչև ժամը 21:00-ն։ <...> Ներողություն ենք խնդրում անհարմարության համար», - ասված է հայտարարության մեջ։
