Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

3-ամյա Տիգրանի ծնողները կզրկվե՞ն ծնողական իրավունքներից

Blog Image

Այսօր, ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Ծափաթաղում որոնվող 3-ամյա Տիգրանի սպանության պատճառը հայրն է, ով երեխային սպանել է խեղամահ անելով։

Նախարարը նշեց նաև, որ Տիգրանի հայրը երեխային խեղդամահ է արել մյուս անչափահաս երեխայի ներկայությամբ։

Այս ահասարսուռ դեպքի մասով, Mediahub-ը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանին, հասկանալու համար՝ արդյո՞ք երեխայի ծնողները կզրկվեն իրենց ծնողական իրավուքներից, քանի որ այդ ընտանիքում երեխանների հետագա կյանքը կարող է խիստ վտանգավոր լինել։ 

«Համայնքի և պետական այլ գերատեսչությունների հետ սերտորեն համագործակցում ենք, երեխանների լավագույն շահը ապահովելու համար։ Ծնողական խնամքից զրկելը համայնքի լիազորությունների շրջանակում է, բայց մենք համայնքի հետ ևս աշխատում ենք»,- նշեց Կոստանյանը։

Նա նաև նշեց, որ այդ ընտանիքը իրենց շահառուներից է՝ ստացել են սոցիալական աջակցություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ Օրեր անց Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում։

Էմմա Մարտիրոսյան

Send