Գերմանիայի Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես խափանվել է ուրբաթ, հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ անհայտ անօդաչու թռչող սարքի նկատման պատճառով:
Չվերթները դադարեցվել են մոտ երկու ժամով (Երևանի ժամանակով ժամը 23:08-ից մինչև 01:58-ը):
Շատ չվերթներ վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ, այդ թվում՝ Դրեզդեն, Լայպցիգ, Համբուրգ և Հանովեր: Ուշացումներ են եղել նաև մեկնումների և վայրէջքների ժամանակ: Մասնավորապես, ուշացել են Բազել, Օսլո և Բարսելոնա չվերթները: Լոնդոնից, Ստոկհոլմից, Անթալիայից և Հելսինկիից չվերթները վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ:
Ականատեսը հայտնել է օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքիմասին: Պարեկային մեքենայի անձնակազմը նույնպես նկատել է անօդաչու թռչող սարքը, բայց այն կառավարողը չի գտնվել:
