Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Նոբելյան խաղաղության մրցանակը Թրամփից բացի մեկ ուրիշին շնորհելու հարցը։
«Ես չեմ որոշում, թե ով կստանա Նոբելյան մրցանակը», - Դուշանբե կատարած այցից հետո մամուլի ասուլիսում ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանի է Նոբելյան մրցանակի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է անում աշխարհում բարդ և երկարատև հակամարտությունները լուծելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է մարդկանց, որոնք որևէ բան չեն արել խաղաղության համար։
Այսօր մրցանակը շնորհվել է վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Մաչադոն հաղթել է Վենեսուելայում ժողովրդավարական իրավունքների պաշտպանությունում իր աշխատանքի համար: