Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ծեծկռտուք ԱԺ-ում․ ՔՊ-ականները հարձակվել են Արթուր Սարգսյանի վրա (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ-ում ընդդիմադիր Արթուր Սարգսյանի ելույթից հետո ՔՊ-ականները հարձակվեցին նրա վրա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ Արթուր Սարգսյանը, որ գիտեր՝ իրեն մի քանի ժամ անց կալանավորելու են, որոշեց դուրս գալ դահլիճից, որ գնա այդ մի քանի ժամը իր ընտանիքի հետ անցկացնի, այդ պահին ՔՊ-ական Վահե Ղալումյանը հետևից հարձակվեց Սարգսյանի վրա, որ հարվածի։ Դրանից սկսվեց հրմշտոց և քաշքշուկ, ավելին, նույնիսկ ՔՊ-ականների օգնականներն էին փորձում մտնել դահլիճ։  Խառնվեցին նաև ՊՊԾ աշխատակիցները։

Send