Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը գրել է․
«Խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։
Ես կրկին ողջունեցի ԱՄՆ-ի հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։
Հուսով եմ, որ այս համաձայնագիրը արագ կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող Խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։
Այս համատեքստում ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում։ Ես նաև վերահաստատեցի մեր պատրաստակամությունը աջակցելու և նպաստելու շարունակական ջանքերին, այդ թվում՝ փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ բոլոր տարածաշրջանային դերակատարների և գործընկերների հետ համագործակցությամբ։
Ի վերջո, մենք համաձայնեցինք շարունակել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ վարչապետի հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցից հետո»։