Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Ֆրանսիայում կողոպտվել է, գրել են ԶԼՄ-ները։
Կվարացխելիան, Սենթ Էտիենի վրացի հարձակվող Զուրիկո Դավիթաշվիլիի հետ միասին, Ֆրանսիայի Կանն քաղաքում հանգստանալիս են եղել։ Վրաստանի ազգային հավաքականի խաղացողների տնից գողացել են զարդեր, ժամացույցներ և պայուսակներ։ Գողության պահին տանը չեն եղել ո՛չ խաղացողները, ո՛չ էլ նրանց ընտանիքի անդամները։ Ոչ ոք չի տուժել։