Ռուսաստանի Դածնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երեկ փորձարկել է «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա սարքը։
««Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է մեր ամենաժամանակակից միջմայրցամաքային հրթիռի՝ «Սարմատի» հզորությունը։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա»,- նշել է Պուտինը։
Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը երեկ փորձարկել է «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա սարքը։
«Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է մեր ամենաժամանակակից միջմայրցամաքային հրթիռի՝ «Սարմատի» հզորությունը։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա։
Պուտինը խոսել է նաև «Բուրեվեստնիկ» հրթիռի մասին․
- «Բուրեվեստնիկն» ունի անհերքելի առավելություններ, և Ռուսաստանը կարող է հպարտանալ իր գիտնականների և մասնագետների նվաճումներով;
- Առավելությունն այն է, որ նրա ատոմային կայանքը, չնայած հզորությամբ համեմատելի է ատոմային սուզանավի ռեակտորի հետ, 1000 անգամ փոքր է;
- «Բուրեվեստնիկում» տեղադրված միջուկային ռեակտորը գործարկվում է «րոպեների և վայրկյանների ընթացքում»;
- Ռուսաստանը կկարողանա «Բուրեվեստնիկում» օգտագործվող միջուկային տեխնոլոգիաները կիրառել իր ազգային տնտեսության մեջ, միջուկային տեխնոլոգիաները կօգտագործվեն լուսնային ծրագրում;
- «Բուրեվեստնիկում» օգտագործվող էլեկտրոնիկան արդեն օգտագործվում է տիեզերական ծրագրերում;
- «Բուրեվեստնիկ» հրթիռը առաջընթաց է ոչ միայն Ռուսաստանի պաշտպանունակության բարձրացման, այլև գիտության մեջ։
