Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան տուգանվել է 200 հազար դրամով․ մանրամասներ

Blog Image

ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը տուգանվել է 200 000 դրամի չափով 2023  թվականի հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար:

MediaHub-ը պարզեց, որ Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե որն է եղել աղբյուրը։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմք է ընդունել մամուլի հրապարակումը, որի արդյունքում հայտնաբերվել է օրենքի խախտում, և սա առաջին դեպքը չէ, որ մամուլի գրածի հիման վրա իրավախախտումներ են բացահայտվում։

Վարույթի շրջանակներում Արթուր Հակոբյանը պարզաբանել է, որ նվիրատվությունը իրականացվել է ՌԴ քաղաքացի Յուրի Պողոսյանի կողմից՝ կանխիկ եղանակով, ով հանդիսանում է Հակոբյանի կնոջ հայրը։ Նա ենթարկվել է վարչական տույժի՝ 200 հազար դրամի չափով։

Այս դեպքը հերթական ապացույցն է, որ եթե մամուլը չուսումնասիրի և չբարձրաձայնի խախտումները, ապա հանձնաժողովը իր ուղիղ պարտականություններից կխուսանավի՝ կա՛մ չի ուսումնասիրում, կա՛մ էլ չտեսնելու է տալիս մի շարք խնդիրներ, որոնք թույլ են տալիս պաշտոնյաները:

Էմմա Մարտիրոսյան

Send