ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի քաղաքապետ ընտրված, մահմեդական Զոհրան Մամդանին պետք է նոր հարաբերություններ կառուցի դաշնային իշխանությունների հետ, հակառակ դեպքում կարող է կորցնել Վաշինգտոնի աջակցությունը։
«Fox News»-ին տված հարցազրույցում Թրամփը ընդգծել է Մամդանիի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը, սակայն նոր քաղաքապետը պետք է «հարգանք ցուցաբերի Վաշինգտոնի և քաղաքի ֆինանսական աջակցության նկատմամբ, եթե ցանկանում է հաջողության հասնել»։
Զոհրան Մամդանին ընտրություններ իր առաջադրման ելույթի ժամանակ հայտարարել էր, որ դեմ կլինի ICE-ին (Իմգրացիոն ծառայություն) և կխանգարի նրանց ձերբակալել Նյու Յորքում անօրինական ներգաղթյալներին։
Ի պատասխան այս մասին հարցին Թրամփն այուհետև հայտարարրել է. «Դե, այդ դեպքում մենք ստիպված կլինենք ձերբակալել նրան»։
