Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Նուբարաշենի Այգեգործական թաղամասում հրազեն է հայտնաբերվել

Blog Image

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենի Այգեգործական թաղամասի մի կիսաքանդ շինությունում հրացան կա։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, լիցքավորած փամփշտատուփեր, 5,45 տրամաչափի 141 փամփուշտ և պայթուցիչների նմանվող առարկաներ։

Կազմված փաստաթղթերն ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send