Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայում խաղաղության հնարավոր է հասնել մինչև 2027 թվականը․ Մակրոն

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզի մոտակայքում բացվել է «ցանկացողների կոալիցիայի» շտաբ։

Նախագահի խոսքով՝ շտաբը քննարկում է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը՝ «հրադադարից հետո՝ ճակատից հեռու»։

Մակրոնը նաև ասել է, որ Ուկրաինայում խաղաղության հնարավոր է հասնել մինչև 2027 թվականը։

«Ես հավատում եմ, որ մենք Ուկրաինայում խաղաղության կհասնենք մինչև 2027 թվականը», - Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանն ասել է Մակրոնը։

Նա նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կայացված որոշումները դարձել են հակամարտության շրջադարձային կետեր։

Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է Ուկրաինայի ռազմական ներուժը ամրապնդելու անհրաժեշտությունը, և որ երկրին անհրաժեշտ է ուժեղ բանակ, որը կարող է դիմադրել և պաշտպանել իր օդային տարածքը։

Send