Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Զովունիում, բախվել են «Toyota»-ներ ու «Tesla», 3 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են 2 «Toyota» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Տեղում «Tesla»-ի վարորդն ու մյուս «Toyota»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:  

Send