ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Փհենյանը չեն կարողացել համաձայնության գալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման ժամանակի շուրջ։
«Ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին։ Մենք շատ լավ ենք շփվում։ Մենք իսկապես չկարողացանք համաձայնության գալ [մեր հանդիպման] ժամանակացույցի շուրջ», - ասել է Թրամփը։
ԱՄՆ ղեկավարն այս մասին խոսել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունգի հետ Կյոնջուում բանակցությունների ժամանակ։
