Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոսկետափում մեքենաներ են բախվել, վերջինը բախվել է կանգառասրահին․ վիրավոր կա

Blog Image

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Ոսկետափ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 61-ամյա Հակոբ Թ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինը բախվել է կանգառասրահին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send