Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիական ավտոմոբիլային և պաշտպանական ընկերությունները Ուկրաինայում անօդաչու սարքեր կարտադրեն

Blog Image

Ֆրանսիական ավտոարտադրողն ու պաշտպանական գործարանը համատեղ անօդաչու սարքեր կարտադրեն Ուկրաինայում։ Անօդաչու սարքերը կմատակարարվեն ոչ միայն ուկրաինացի զինվորականներին, այլեւ ֆրանսիական բանակին։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնուն, գրել են ԶԼՄ-ները։

«Մենք կսկսենք բացարձակապես աննախադեպ համագործակցություն, որտեղ ֆրանսիական խոշոր ավտոարտադրողը, անունը չեմ անվանի, քանի որ այն պետք է հայտարարի այդ մասին, կհամագործակցի ֆրանսիական պաշտպանական գործարանի հետ՝ Ուկրաինայում արտադրական գծերը սարքավորելու համար, որպեսզի կարողանան անօդաչու թռչող սարքեր արտադրել»,- ասել է նախարարը։

Send