Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն ու ռեկորդակիր

Blog Image

Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել երեք հաջող մոտեցում։

Պողոսյանը հաջորդաբար բարձրացրել է 100 կգ, 103 կգ, 105 կգ: Այս վարժությունում Պողոսյանը երրորդն է եղել:

Հրում վարժությունում ծանրորդուհին բարձրացրել է 131 կգ ու 136 կգ` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում առաջին հորիզոնականն է գրավել:

Երկամարտում Պողոսյանը գրանցել է 241 կգ արդյունք։

1. Էմմա Պողոսյան (Հայաստան) — 241 կգ (105+136)

2. Ջան Բուրսա (Թուրքիա) — 239 կգ (107+132)

3. Մարիա Գրուզդովա (Ռուսաստան) — 235 կգ (105+130):

Send