Իսրայելական ինքնաթիռները 15 րոպեում ավելի քան 20 հարված են հասցրել Քֆար Թիբնիթի, Նաբաթիեի և Քֆար Ռեմանի շրջաններին, գրել են ԶԼՄ-ները։
Հարձակումների հետևանքով վնասվել են տներ, իսկ Թահեր և Դաբշե անտառներում հրդեհներ են բռնկվել։ Նաբաթիեհ-Հարդալի ճանապարհը ժամանակավորապես փակվել է հրետակոծության պատճառով։
Հայտնի է առնվազն մեկ զոհի և 11 վիրավորի մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները ուղղված են եղել Նաբաթիեհ նահանգի Բոֆորտ ամրոցի տարածքում «Հեզբոլլահի» ստորգետնյա օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տեսել է կենտրոնի վերակառուցման փորձեր, այդ իսկ պատճառով էլ սկսել է հարվածները։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը, իր հերթին, մեղադրել է Իսրայելին նոյեմբերյան հրադադարը խախտելու համար՝ այն անվանելով ազգային ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրերի կոպիտ խախտում։
Կադրերն այստեղ