Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ո՞նց կարող են հայ ժողովրդին ատող մարդիկ ներկայացնել հայկական շահը. Արթուր Վանեցյան

Blog Image

Ժողովրդին սիրող ու ժողովրդով հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա անթաքույց կերպով  ժողովրդին համարում են, կներեք,  համբալ, ոջիլ, զիբիլ։ Ի՞նչ է եղել։ Այս մարդկանց էությունը դուրս է եկել հանրային դաշտ, այն ժամանակ դա թաքցնում էին: Այդ մասին ԼուրջCast հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց պահվածքով ցույց են տալիս, որ ատում են այս ժողովրդին և սիրում են այս ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին։


«Դուք տեսել եք, չէ՞, ցավոք սրտի, մեր երկրի ղեկավարը, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների նկատմամբ, և գալիս է Հայաստան, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս իր քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, կարևոր չէ՝ նրանք ընդդիմադի՞ր հայացքներ ունեցող քաղաքացիներ են, իշխանակա՞ն, թե՞ քաղաքականությամբ առհասարակ չհետաքրքրվող մարդիկ»,- նկատել է նա։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, էս մարդիկ ատում են մեր ժողովրդին։ 

«Ո՞նց կարող են մարդիկ, որ ատում են հայ ժողովրդին, ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում կամ երկրի ներսում։ Անհնարին է»,- ամփոփել է խոսքը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Send