Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Գազ չի լինի օգոստոսի 21-ին, 22-ին և 25-ին․ հասցեներ

Blog Image
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
 
Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
 
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։
Send