Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն փոխարինող է գտել ռուսական գազին

Blog Image

Եվրահանձնաժողովը աջակցել է Հունաստանի և ամերիկյան ExxonMobil ընկերության միջև կնքված համաձայնագրին՝ Հոնիական ծովի ափամերձ հատվածում գազի հետախուզում իրականացնելու համար, որպեսզի վերջնականապես հրաժարվի ռուսական գազից, հաղորդել է Euractiv-ը։

 Հունաստանի իշխանությունները արդեն հայտարարել են, որ փորձնական հորատումը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի սկիզբը, և եթե գազի պաշարները շահութաբեր լինեն, արտադրությունը կսկսվի 2030 թվականին և կշարունակվի առնվազն մինչև 2040 թվականը։

Եվրահանձնաժողովի աղբյուրը նշել է, որ ԵՄ-ի գլխավոր առաջնահերթությունն այժմ մնում է ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցումը։

Send