Ամեն մեկն իր անսզբունքայնության պորտալարը փաթաթել է դիմացինի վզին ու կուրացրել աչքերը, որովհետեւ շատ բան տեսնելու, նկատելու դեպքում հասարակությունը ընբոստանում է, իսկ գրագետ հասարակությունը, ով լավ գիտի իր օրենքները, լավ գիտի քաղաքացի լինելու իր առաքելությունը, չի կարող ո՛չ լռել, ո՛չ անտարբեր լինել։
Դրա համար էլ լավ աշխատեցին։ Փող տվեցին ու լռեցրեցին, ով էլ վաղուց էր փողի կարասը գիրկն առել, էլի վզին տվեցին, որ կամ մեր դաշտից ես ու եղածդ մեր հետ կիսում ես, կամ երրորդ ճանապարհ չկա...
Ինքն իրեն հարգող քաղաքացին ընդվզում է ապօրինության, անարդարության դեմ, իսկ անհանդուրժողականությունը ներքին ձգտում է, որ պետք է մարդ իր իրավունքների համար կռիվ տա, հաղթի այդ կռվում... քաղաքացին թույլ է նստած մեր մեջ, մինչդեռ ով էլ, որ կարող էր պայքարել չկա, նրանք ընտրեցին ու ցանկացան անհոգ ապրել, թեեւ երկիրը թողնելով գերեւարված ու անտեր:
Ասում են՝ մարդու ջանը քաղցր է, բա երկրի ջանը քա՞ր է, որ էս էլ արդեն յոթ տարի երկիրը խաղաթղթի են վերածել՝ խաղ են խաղում գլխին...
Ազգս հայոց ահագին բառախլուներ է ծնել, պատվաստել, ու սրանց նման բնածին խութերը մատները խոթում են ժողովրդի աչքը, աչքը հանում, վստահ լինելով, որ
ժողովուրդը կուլ է տալու, ինչպես որ շատ հաճախ կուլ է տվել... Վա՜յ, որ պայթեց։ Իշխանությունը սկսեց առաջինը մարդու մտքի վրա աշխատել: Մեկին լռեցնելու համար մի-մի ոսկորն էլ բավական էր, մյուսներին էլ՝ փչացնելու համար հավաքեց հնարավոր անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներն ու դեմ տվեց... ով էլ, որ չդիմացավ գլուխը ազատեց ու հիմա կարոտը սրտում գոյատեւում է օտար ափերում... Ով էլ չէ՛ հիմա խելոք ծառայում է։ Ու այսքանից հետո, քաղաքականության մեջ իշխողները խոսում են մեծ բաների մասին, ու յանմ ցանկանում են, որ փրկել երկիրը։ Ո՞նց ես փրկելու, եթե դու էլ քո հերթին ես խաղ խաղում։ Ո՛չ արժանապատիվ մարդ ունես կողքիդ, ո՛չ վստահելի։ Բոլորը ուզում են օգտվել, ու «գցել» մեկին, բայց ոչ երբեք նվիրվել ու սրտացավորեն աշխատել...
Տգիտությունը բնատուր բան է, տգետը կարող է հանգիստ փչացնել, այլանդակել եւ շրջապատի համար չարիք դառնալ։ Ալեկոծություններ են պետք, որ չկա, չի լինում, որովհետեւ միջակներն են բանի գլուխը կանգնած, դրանում համոզվել ենք, բայց երբ մեկը իրենց հիշեցնում է խղճի, արդարության, Աստծո գոյության մասին քարն առնում ընկնում են ջանը...
Շաղակրատանքը, խաբեությունը, կեղծավորությունն ու ամբարտավան արարածների տեղատարփը, ապականել է միտքը, մտածողությունը... եւ դա նորվա բան չի, պարզապես հիմա մրցում են իրար դեմ դավաճաններով ով ավելի առաջ կգնա։
Շարունակեք ձեր անվան տերը մնալ, եւ կողքից թամաշա արեք... պայքարեք, որ արդարացնեք ձեր տգիտությունն ու թշվառությունը... եւ այս կործանարար էությունը, որ կոտրել է մտքի, լինելիության, արմատի ողնաշարը մեկ դեմքով հավաքական կերպարն է մեր այսօրվա իրականության։
Հոգեւորականությունը, մեր Սուրբ եւ ազգային եկեղեցու միակ վերջին ամրոցն էր, որ ներսում իրարով բաժան֊բաժան եղան վերջին խարիսխը փուլ եկավ, ու հիմա թողել են բախտին, անգամ իրենց հավատացյալի տեղ դրած Աստծուն չեն հավատում։
Մենք ապրում ենք պատմական նվաստացման ու այլասերման օրեր, որտեղ մարդիկ այլեւս մտածում են, որ ինչ է՛լ պատահի, ո՛չ ամոթի, ո՛չ արժեւորման բան չի մնացել, քանի որ ըստ ազգադավի բոլորն են փչացած, եւ կարող է բոլորի հախից գալ։ Զուտ ապացուցելու համար, որ բոլորին կարելի է փչացնել։ Վրեժի ծարավը վրեժ է լուծում Հայոց հողից ու հայ մարդուց։
Իսկ երկիրը, իր գոյության հազարամյակների պատմությունն ու ինքնությունը պահել ու պահպանել են անհատները, որ երբեք շատ չեն եղել, շատը անորակ ու անպետք է, անհատներին են քիչ։ Դա լավ գիտի ազգակործանը։ Դրա համար էլ անհատների հետեւից է գնում։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» ֊ը այլեւս արդի, որտեղ մարդկանց ազատությունից կարելի է զրկել, ո՛չ միայն նրա համար, որ մարդը արժեք է իր տեսակի կռիվն է տալիս, այլ որ չի ծառայում դավաճանին։
Դրա համար էլ ստամոքսի կռիվ է նաեւ։ Դրա համար էլ ունեցվածք ու գողոնը պահելու համար պիտի չոքես դավաճանի առաջ, իսկ դավաճանը վաղուց է չոքել քեզ վերացնել ցանկացող գազանի առաջ ու միասին ուզում են վերացնել քեզ, որովհետեւ ո՛չ նման ես ուրիշներին, ո՛չ մեծ խելք է պահանջում, որ լինես հայ մարդու գենի կրողը։ Ոչ այլեւս ցավի հանդեպ, ոչ էլ պատվի, չկա պայքար, պայքարը միմյանց դեմ է` ո՜վ ավելի շուտ կտրվի ցանկացած տրվելիք գայթակղություններին։
Հուդան մատնեց Ուսուցչին 30 արծաթի դիմաց: «Մեղանչեցի, քանի որ արդար արյուն թափեցի»: Այդ պատճառով էլ մատնիչն ինքնասպան եղավ կախելով իրեն:
Հիմա մենք, մեր բարձրաստիճան հոգեւորականների կողմից ենք հալածվում։ Հալածվում ենք, որովհետեւ չկա ո՛չ պատասխանատվության, ո՛չ արժեքային համակարգի, ո՛չ պաշտպանության, ո՛չ անվտանգության ապահովման հարցեր։ Կա կաշին փրկելու ու դավաճանի առաջ խոնարհվելու մարմաջ։
Ուստի` քանի դեռ մենք մեր ներսում չենք մաքրվել ու պղտոր ջրերում շարունակում ենք ձուկ որսալ, ոչ մի լավ տեղ չի տանելու այս աղետը, որ բոլորիս վզին մի֊մի տուկի թելի պես կախված է ու սպասում է հարմար պահի։
Արթուր Հայրապետյան
