Չինաստան հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի, հաղորդել են տեղի իշխանությունները։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ զոհերից 127-ի ինքնությունը հաստատվել է։ Որոշ մարմիններ ծանր այրվածքներ են ստացել, և նրանց ինքնությունը կպահանջի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
Անցյալ չորեքշաբթի օրը հրդեհ էր բռնկվել Թայ Պո շրջանում տեղակայված Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում։ Սկզբում հրդեհվել էին շենքերից մեկի արտաքին մասում բամբուկե կառույցները և շինարարական ցանցերը։ Հրդեհն արագ տարածվել է։
Բնակելի համալիրն ունցել է մոտ 2000 բնակարան, որոնցում բնակվել է մոտ 4800 բնակիչ։ Համալիրը կառուցվել է 1980-ականներին։
