Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և, դրա շրջանակներում, ընդգծվել են համագործակցության հնարավորությունները։
