Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30- ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են «Kia Forte» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
