Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Միջնորդություն է ներկայացվել քննիչին` նախաքննական գաղտնիք հրապարակելու թույլտվություն ստանալու մասին

Blog Image

Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրել է․

«Միջնորդություն է ներկայացվել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին։

Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած նյութերի հետ համեմատելով/

Առաջին անգամ չէինք բացառել փոքր հավանականությունը, որ դա կարող է լինել շտապելու կամ թերի տեղեկացված լինելու արդյունք:

Բայց երբ քննչական կոմիտեն, ստանալով թերությունների մասին առարկությունները, հաջորդիվ առանց փոփոխությունների սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց ոչ երբեք իրավական նյութի մատուցումն է:

Ուստի, հետայսու, գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները միաժամանակ փոխանցելու ենք նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին:

Send