ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, երբ ուկրաինական խաղաղության գործընթացի վերաբերյալ համաձայնագիրը լինի իր վերջնական փուլում, այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Թրամփը։
«Ես անհամբեր սպասում և հույս ունեմ շուտով հանդիպել նախագահ Զելենսկիի և նախագահ Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմին վերջ դնելու համաձայնագիրը վերջնականապես հաստատվի կամ լինի իր վերջնական փուլում», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը վերջնականապես մշակելու համար։
Թրամփը նշել է, որ խաղաղության ծրագրի միայն մի քանի կողմեր են մնացել համաձայնեցված։
