Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սեպտեմբերի 2-ին Երկրի վրա կանխատեսվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ

Blog Image

Սեպտեմբերի 2-ին Երկրի վրա կանխատեսվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ, հայտնում է Լևոն Ազիզյանը։

 

 Արեգակի սկավառակը (Ալկոր աստղադիտակ, 33x)

2025թ․ օգոստոսի 31-ին, ժամը 07:20-ին (UT)

 

 Մինչ մասնագետների ուշադրությունը կենտրոնացած էր 4197 բծերի մեծ խմբի վրա, մեկ այլ խումբ՝ 4204-ը, նախորդ օրը՝ ժամը 20:02-ին (UT), արձանագրել է M2.7 բռնկում։

Այս ակտիվ շրջանը ուղղված է մեր մոլորակին։ Ըստ Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումների՝ արեգակնային պլազմայի արտանետման ազդեցությունը կզգացվի հաջորդ 48-72 ժամվա ընթացքում։

 

 Գեոմագնիսական ճշգրիտ կանխատեսումը կհրապարակվի այսօր կեսօրին։

Նախնական տվյալներով՝

 ամենահուսալի մակարդակը՝ G3 (ուժեղ փոթորիկ) վերջին անգամ դիտվել էր շուրջ 3 ամիս առաջ,

 G4 (շատ ուժեղ փոթորիկ) մակարդակի հասնելու հավանականությունը՝ մոտ 20%,

 G5 (ծայրահեղ ուժեղ) փոթորիկների հավանականությունը՝ գործնականում բացառված է (<1%)։

Send