Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Ըստ նախագծի՝ ձմեռային զորակոչը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։
Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները ևս 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում կզորակոչվեն։
Մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Հանրապետական զորակոչյանին հանձնաժողովը կնախագահի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։