Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը երդվել է

Blog Image

Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումարված նիստում այսօր կատարվեց համայնքային կառավարման կարևոր ու պարտադիր արարողակարգ՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի երդման արարողությունը։

Նիստն անցկացվեց սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։ Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։ Նա ընդգծեց, որ իր առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար։

Վաղարշապատի համայնքապետարան 

Send