Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ստեղծել են համատեղ խումբ՝ թուրքական «C-130» ինքնաթիռի կործանման հետաքննության համար, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
Նրա խոսքով՝ թուրք մասնագետները ամբողջ գիշեր աշխատել են վթարի վայրում և մասնակցում են քննչական գործընթացին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կորուստների»։
Հայտնաբերվել է Վրաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը։
Հայտնաբերվել են նաև տրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 20 թուրք զինծառայողներից 19-ի մարմինները։ Որոնումները շարունակվում են։
