Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Շուրա, վերադարձիր ընտանիք․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պատերազմ հայտարարելուց առաջ, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել է կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ գործընթաց է սկսում, եւ թիմն պետք է քիչ խոցելի լինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:

Առաջին ամպրոպը պայթել է Իմնեմնիմիի հայտնի փոդքաստից` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումից հետո, երբ հաղորդավարները ոմանց անձնական սպիտակեղենը փռեցին արեւին եւ խոստացան մյուսներինն էլ փռել:

Դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send