Բելգիայում ձերբակալված իսլամիստական մի խումբ պլանավորել է մահափորձ հոլանդացի քաղաքական գործիչ ընդդիմադիր «Ազատության կուսակցություն» առաջնորդ Գերտ Վիլդերսի դեմ։
Վիլդերսը հայտնի է իր հակաիսլամական հայտարարություններով
Ահաբեկիչները քննարկել են նաև Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեւերի վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում։ Անտվերպենի քաղաքապետ Էլս վան Դոսբուրգը նույնպես հավանական թիրախների թվում է եղել,գրել են ԶԼՄ-ները։
Նիդեռլանդներում նախընտրական քարոզարշավի ընթացքում են հայտնի դարձել պլանավորված մահափորձի մասին տեղեկությունները։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 29-ին։
