Պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը համաձայնել է հանձնել Գազայի հատվածի կառավարումը, սակայն չունի զենքը վայր դնելու կամ բանակցային գործընթացից դուրս մնալու մտադրություն, հայտարարել է Քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը։
CNN-ին տված հարցազրույցում Համադը, սակայն, ընդգծել է, որ «Համասը» պաղեստինյան հասարակության մաս է կազմում և չի կարող դուրս մնալ բանակցային գործընթացից։
Նրա խոսքով՝ շարժման զինված թևն ունի «զենք օգտագործելու օրինական իրավունք»՝ օկուպացիայի դեմ պայքարելու համար։
Համադը նշել է, որ բանակցային գործընթացը լիակատար փակուղու մեջ է, և որ Վաշինգտոնը «չի գործում որպես ազնիվ և չեզոք միջնորդ»։