Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արմավիրում, բախվել են «Opel»-ն ու հացով բարձված «Lada» բեռնատար, վիրավnրներից մեկին տեղափոխել են Երևան. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սարդարպատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Lada» մակնիշի բեռնատարը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: 
 
Բախման հետևանքով «Lada»-ն, որը բարձված է եղել հացով, կողաշրջվել է: 

Send