Վերջին ամիսներին Թրամփի թիմը աննկատելիորեն մշակել է Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիր», որը հիմնված է դիվանագիտության, տարածքային բանակցությունների և խոշոր տնտեսական խթանների համադրության վրա, գրել է «The Wall Street Journal»-ը։
Ծրագիրը մշակվել է երեք մարդու կողմից՝ Վիտկոֆֆ, Քուշներ և Դմիտրիև։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և Դոնալդ Թրամփի փեսա, գործարար Ջարեդ Քուշները բազմիցս հանդիպել են ռուս բանակցող Կիրիլ Դմիտրիեւի հետ, ով նախկինում պնդել է, որ պատերազմի ավարտը կարող է իրականացվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության միջոցով՝ Ռուսաստանի տնտեսության վերագործարկման գործընթացին նպաստելով ԱՄՆ-ի մասնակցությամբ, այլ ոչ թե Եվրոպայի։
Քննարկումները տատանվում են Ուկրաինայի վերականգնման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործումից մինչև ԱՄՆ-ին Արկտիկայի էներգետիկ ռեսուրսներին և Սիբիրի հանքանյութերին հասանելիություն տրամադրելը, նաև Սախալինի և նույնիսկ վնասված «Հյուսիսային հոսք 2» գազատարի նման խոշոր նախագծերի վերսկսումը։
Քննարկվել են նաև քաղաքական տարրեր՝ տարածքային առաջարկներ, որոնք Ուկրաինան մերժել է, լայնածավալ գերիների փոխանակման գաղափարը և Կիեւի համար ԱՄՆ-ի կողմից տնտեսական խթանները։
Ռուսաստանը նույնիսկ բարձրացրել է տիեզերական համագործակցության վերսկսման հնարավորությունը, այդ թվում՝ Մարս համատեղ առաքելության խորհրդանշական գաղափարը՝ որպես «նոր հարաբերությունների» մաս։
